Պուտինը կանանց տոնը շնորհավորել է բանաստեղծությամբ
VIDEOՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց տոնը՝ ավանդական շնորհավորական ուղերձից բացի արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախագահը, շնորհավորելով կանանց տոնը, փաստել է՝զուր չէ, որ տղամարդիկ հին ժամանակներից սկսած կանանց բանաստեղծություններ ու երաժշտություն են ձոնել: Պուտինն այս համատեքստում նշել է, որ կանանց մասին շատ դիպուկ է ասել հայտնի պոետ Կոնստանտին Բալմոնտը և մեջբերել է նրա բանաստեղծություններից մեկը:
«Կինը մեզ հետ է, երբ մենք ծնվում ենք, կինը մեզ հետ է մեր վերջին պահին: Կինը զինանշան է, երբ մենք կռվում ենք, կինը ցնծություն է բացված աչքերին»,-մեջբերել է Պուտինը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



