Պուտինը կանանց տոնը շնորհավորել է բանաստեղծությամբ
ՎԻԴԵՈՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց տոնը՝ ավանդական շնորհավորական ուղերձից բացի արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախագահը, շնորհավորելով կանանց տոնը, փաստել է՝զուր չէ, որ տղամարդիկ հին ժամանակներից սկսած կանանց բանաստեղծություններ ու երաժշտություն են ձոնել: Պուտինն այս համատեքստում նշել է, որ կանանց մասին շատ դիպուկ է ասել հայտնի պոետ Կոնստանտին Բալմոնտը և մեջբերել է նրա բանաստեղծություններից մեկը:
«Կինը մեզ հետ է, երբ մենք ծնվում ենք, կինը մեզ հետ է մեր վերջին պահին: Կինը զինանշան է, երբ մենք կռվում ենք, կինը ցնծություն է բացված աչքերին»,-մեջբերել է Պուտինը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



