Ժիրինովսկին կոչ է անում ազատել Կրեմլը նախագահից
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է իր նախագահական քարոզարշավի ընթացքում առաջ մղել նախագահի նստավայրը Կրեմլից տեղափոխելու առաջարկը, որպեսզի Կրեմլն ամբողջովին վերածվի թանգարանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կրեմլը պետք է ազատել։ Այնտեղ միայն թանգարան պետք է լինի։ Նախագահի նստավայրը՝ տեղափոխել, կառուցել մեկ այլ վայրում՝ լավ վայրում, իսկ սա հսկայական թանգարան է։ Այստեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ կարող են գալ»,- ասել է նա։
Ժիրինովսկու խոսքով, դա այն առաջարկներից մեկն է, որոնք ինքը ներկայացնելու է 2018-ի նախընտրական քարոզարշավում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



