Ժիրինովսկին կոչ է անում ազատել Կրեմլը նախագահից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է իր նախագահական քարոզարշավի ընթացքում առաջ մղել նախագահի նստավայրը Կրեմլից տեղափոխելու առաջարկը, որպեսզի Կրեմլն ամբողջովին վերածվի թանգարանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կրեմլը պետք է ազատել։ Այնտեղ միայն թանգարան պետք է լինի։ Նախագահի նստավայրը՝ տեղափոխել, կառուցել մեկ այլ վայրում՝ լավ վայրում, իսկ սա հսկայական թանգարան է։ Այստեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ կարող են գալ»,- ասել է նա։
Ժիրինովսկու խոսքով, դա այն առաջարկներից մեկն է, որոնք ինքը ներկայացնելու է 2018-ի նախընտրական քարոզարշավում։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



