Իրաքյան զորքերը հսկողության տակ են առել Մոսուլի գլխավոր կառավարական շենքը
INTERNATIONAL NEWS Իրաքի կառավարական ուժերի կազմավորումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս են մղել Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին Reuters գործակալությանը հայտնել Է Իրաքի ՆԳ նախարարության Էլիտային ստորաբաժանման մամուլի քարտուղար Ադել Ամիր ալ Մուհամեդաուին:
«Նրանք ոչնչացրել են ԻՊ-ի տասնյակ զինյալների»,- ասել Է ուժայինների ներկայացուցիչը:
Երկրի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքի եւ ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաքի ազատագրման ռազմարշավն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հաջողվեց իշխանությունների հսկողության տակ վերադարձնել արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ Աբադին տվեց արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի՝ ելուզակային կազմավորումների կողմից դեռեւս վերահսկվող այս մասում բնակվում Է ավելի քան 700 հազար մարդ: ԻՊ-ի զինյալների դեմ գործողության սկսվելուց ի վեր Մոսուլի արեւելյան ու արեւմտյան թաղամասերից իրենց տները հարկադրված են եղել լքել գրեթե 200 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



