Իրաքյան զորքերը հսկողության տակ են առել Մոսուլի գլխավոր կառավարական շենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրաքի կառավարական ուժերի կազմավորումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս են մղել Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին Reuters գործակալությանը հայտնել Է Իրաքի ՆԳ նախարարության Էլիտային ստորաբաժանման մամուլի քարտուղար Ադել Ամիր ալ Մուհամեդաուին:
«Նրանք ոչնչացրել են ԻՊ-ի տասնյակ զինյալների»,- ասել Է ուժայինների ներկայացուցիչը:
Երկրի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքի եւ ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաքի ազատագրման ռազմարշավն սկսվել Է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին: Հունվարի վերջին հաջողվեց իշխանությունների հսկողության տակ վերադարձնել արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին վարչապետ Հեյդար ալ Աբադին տվեց արեւմտյան Մոսուլի վրա հարձակման մեկնարկը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի՝ ելուզակային կազմավորումների կողմից դեռեւս վերահսկվող այս մասում բնակվում Է ավելի քան 700 հազար մարդ: ԻՊ-ի զինյալների դեմ գործողության սկսվելուց ի վեր Մոսուլի արեւելյան ու արեւմտյան թաղամասերից իրենց տները հարկադրված են եղել լքել գրեթե 200 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



