Ռոսկոսմոսը կհրաժարվի ուկրաինական համակարգով հրթիռակիրներից
INTERNATIONAL NEWS2019-ին Միջազգային տիեզերական կայան տիեզերանավեր ուղարկելիս՝ «Ռոսկոսմոսը» կհրաժարվի ուկրաինական համակարգով հրթիռակիրներից։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Բայկոնուր տիեզերակայանում իր աղբյուրը։
«2019-ին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավերի արձակումը կլինի ոչ թե ուկրաինական համակարգով «Սոյուզ ՖԳ» հրթիռակիրներով, այլ «Սոյուզ 2․1 ա» հրթիռակիրներով, որոնց կառավարման համակարգը ռուսական արտադրության է»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ այս քայլը քաղաքական իրավիճակով չէ պայմանավորված այլ նրանով, որ տվյալ սարքավորումը տեխնոլոգիապես հնացած է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



