Ռոսկոսմոսը կհրաժարվի ուկրաինական համակարգով հրթիռակիրներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2019-ին Միջազգային տիեզերական կայան տիեզերանավեր ուղարկելիս՝ «Ռոսկոսմոսը» կհրաժարվի ուկրաինական համակարգով հրթիռակիրներից։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Բայկոնուր տիեզերակայանում իր աղբյուրը։
«2019-ին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավերի արձակումը կլինի ոչ թե ուկրաինական համակարգով «Սոյուզ ՖԳ» հրթիռակիրներով, այլ «Սոյուզ 2․1 ա» հրթիռակիրներով, որոնց կառավարման համակարգը ռուսական արտադրության է»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ այս քայլը քաղաքական իրավիճակով չէ պայմանավորված այլ նրանով, որ տվյալ սարքավորումը տեխնոլոգիապես հնացած է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



