Ժյուպեն հրաժարվեց առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու
SOCIETYԲորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա այդ մասին հայտարարել Է՝ հանդես գալով շտապ կարգով գումարված խորհրդաժողովում:
«Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն Էլ ավելի բարդ խնդիր Է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ Է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել Է Ժյուպեն: -Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:
Ֆիյոնը «Հանրապետականներ» կուսակցությունից միակ թեկնածուն Է մնում Ժյուպեի հրաժարվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին եւ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեին առաջարկել Է միասին քննարկել դժվարին իրադրությունից «Հանրապետականներ» կուսակցության դուրս գալու հնարավոր տարբերակները, որն ստեղծվել Է Ֆիյոնի նախընտրական արշավի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ:
«Մեր շարքերում միասնության բացակայությունը բարեբեր հող կստեղծի ծայրահեղ աջերի համար: Այդ կապակցությամբ ես Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ալեն Ժյուպեին առաջարկում եմ հանդիպել՝ այս իրադրությունից դուրս գալու արժանի եւ հուսալի ուղի գտնելու համար, որը չի կարող շարունակվել եւ լուրջ խնդիրներ Է ստեղծում ֆրանսիացիների համար»,-պարզաբանել Է Սարկոզին:
Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



