Ժյուպեն հրաժարվեց առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն հրաժարվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա այդ մասին հայտարարել Է՝ հանդես գալով շտապ կարգով գումարված խորհրդաժողովում:
«Այսօր կուսակցության միասնությունն ապահովելն Էլ ավելի բարդ խնդիր Է, քան մի քանի ամիս առաջ: Այժմ արդեն չափազանց ուշ Է առաջադրել իմ թեկնածությունը,- ասել Է Ժյուպեն: -Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ այս ընտրություններում թեկնածու չեմ լինի»:
Ֆիյոնը «Հանրապետականներ» կուսակցությունից միակ թեկնածուն Է մնում Ժյուպեի հրաժարվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին եւ Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեին առաջարկել Է միասին քննարկել դժվարին իրադրությունից «Հանրապետականներ» կուսակցության դուրս գալու հնարավոր տարբերակները, որն ստեղծվել Է Ֆիյոնի նախընտրական արշավի շուրջ ծավալված սկանդալի կապակցությամբ:
«Մեր շարքերում միասնության բացակայությունը բարեբեր հող կստեղծի ծայրահեղ աջերի համար: Այդ կապակցությամբ ես Ֆրանսուա Ֆիյոնին եւ Ալեն Ժյուպեին առաջարկում եմ հանդիպել՝ այս իրադրությունից դուրս գալու արժանի եւ հուսալի ուղի գտնելու համար, որը չի կարող շարունակվել եւ լուրջ խնդիրներ Է ստեղծում ֆրանսիացիների համար»,-պարզաբանել Է Սարկոզին:
Իր հերթին Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից: Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



