ՉԺՀ-ի բանկային համակարգն առաջ Է անցել ԵՄ-ից եւ դարձել աշխարհում խոշորագույնն ակտիվների ծավալով
INTERNATIONAL NEWS Չինաստանի բանկային համակարգը 2016 թվականի վերջին ակտիվների ծավալով դարձել Է աշխարհում խոշորագույնը, ինչն արտացոլում Է ինչպես ՉԺՀ-ի աճող դերը համաշխարհային ֆինանսների բնագավառում, այնպես Էլ Չինաստանի տնտեսության ուժեղացող կախվածությունը պարտային ֆինանսավորումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Չինաստանի բանկային ակտիվները հասել են 33 տրիլիոն դոլարի՝ եվրոգոտու 19 երկրներում 31 տրիլիոն դոլարի, ԱՄՆ-ում 16 տրիլիոն դոլարի եւ Ճապոնիայում 7 տրիլիոն դոլարի համեմատությամբ, վկայում են FT-ի սեփական վերլուծության արդյունքները:
«Չինաստանի բանկային համակարգի վիթխարի չափերը ոչ այնքան տոնելու առիթ են, որքան բանկային ֆինանսավորումից տնտեսության չափազանց մեծ կախվածության ազդանշան, որը սաստկանում Է պաշարների անարդյունավետ բաշխումից եւ անհավանական վարկային ռիսկերից»,- կարծում Է Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Փրասադը, որն ավելի վաղ ԱՄՀ-ում չինական ուղղության պատասխանատուն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



