ՉԺՀ-ի բանկային համակարգն առաջ Է անցել ԵՄ-ից եւ դարձել աշխարհում խոշորագույնն ակտիվների ծավալով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Չինաստանի բանկային համակարգը 2016 թվականի վերջին ակտիվների ծավալով դարձել Է աշխարհում խոշորագույնը, ինչն արտացոլում Է ինչպես ՉԺՀ-ի աճող դերը համաշխարհային ֆինանսների բնագավառում, այնպես Էլ Չինաստանի տնտեսության ուժեղացող կախվածությունը պարտային ֆինանսավորումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times-ը:
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Չինաստանի բանկային ակտիվները հասել են 33 տրիլիոն դոլարի՝ եվրոգոտու 19 երկրներում 31 տրիլիոն դոլարի, ԱՄՆ-ում 16 տրիլիոն դոլարի եւ Ճապոնիայում 7 տրիլիոն դոլարի համեմատությամբ, վկայում են FT-ի սեփական վերլուծության արդյունքները:
«Չինաստանի բանկային համակարգի վիթխարի չափերը ոչ այնքան տոնելու առիթ են, որքան բանկային ֆինանսավորումից տնտեսության չափազանց մեծ կախվածության ազդանշան, որը սաստկանում Է պաշարների անարդյունավետ բաշխումից եւ անհավանական վարկային ռիսկերից»,- կարծում Է Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Փրասադը, որն ավելի վաղ ԱՄՀ-ում չինական ուղղության պատասխանատուն Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



