Շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով տարեկան 1,7 մլն երեխա Է մահանում աշխարհում. ԱՀԿ
SOCIETY Ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտման պատճառով հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխա Է մահանում, ինչը կազմում Է ամբողջ աշխարհում այս տարիքի մանկական մահացության մեկ քառորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Ամեն տարի շրջակա միջավայրի հետ կապված վտանգները, այդ թվում բնակելի շենքերի, նաեւ դրանցից դուրս օդի աղտոտումը, պասիվ ծխելը, չմաքրված ջուրը, սանիտարական միջոցների պակասը եւ սխալ հիգիենան, հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխայի կյանք են խլում»,- ասված Է ԱՀԿ-ի զեկույցում:
Կազմակերպությունն առանձնացրել Է շրջակա միջավայրի վատ պայմանների հետ կապված մանկական մահացության հինգ հիմնական պատճառներ: Առաջին տեղում են շնչուղիների հիվանդությունները, որոնցից մահանում Է 570 հազար երեխա, այդ թվում՝ թոքաբորբից: Ավելի քան 360 հազար երեխա մահանում Է ստամոքսի խանգարումից, որի պատճառը ցածր որակի ջուրն Է, վատ սանիտարական պայմանները եւ հիգիենան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



