Շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով տարեկան 1,7 մլն երեխա Է մահանում աշխարհում. ԱՀԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտման պատճառով հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխա Է մահանում, ինչը կազմում Է ամբողջ աշխարհում այս տարիքի մանկական մահացության մեկ քառորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
«Ամեն տարի շրջակա միջավայրի հետ կապված վտանգները, այդ թվում բնակելի շենքերի, նաեւ դրանցից դուրս օդի աղտոտումը, պասիվ ծխելը, չմաքրված ջուրը, սանիտարական միջոցների պակասը եւ սխալ հիգիենան, հինգ տարեկանից փոքր 1,7 միլիոն երեխայի կյանք են խլում»,- ասված Է ԱՀԿ-ի զեկույցում:
Կազմակերպությունն առանձնացրել Է շրջակա միջավայրի վատ պայմանների հետ կապված մանկական մահացության հինգ հիմնական պատճառներ: Առաջին տեղում են շնչուղիների հիվանդությունները, որոնցից մահանում Է 570 հազար երեխա, այդ թվում՝ թոքաբորբից: Ավելի քան 360 հազար երեխա մահանում Է ստամոքսի խանգարումից, որի պատճառը ցածր որակի ջուրն Է, վատ սանիտարական պայմանները եւ հիգիենան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



