Ֆիյոնը հայտարարել Է, որ իրեն չեն հարկադրի դուրս գալ նախագահական ընտրարշավից
SOCIETY«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից իր ընտանիքի անդամների ֆիկտիվ աշխատավարձերի կազմակերպման մեջ մեղադրանքների պատճառով, որոնք ապագայում կարող են վերածվել նաեւ քրեական հետապնդման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում:
Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետեւ:
Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում Է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
Մարտի 5-ին Փարիզում տեղի Է ունեցել Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների ընդգրկուն հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



