Ֆիյոնը հայտարարել Է, որ իրեն չեն հարկադրի դուրս գալ նախագահական ընտրարշավից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ դուրս չի գա նախագահական ընտրարշավից իր ընտանիքի անդամների ֆիկտիվ աշխատավարձերի կազմակերպման մեջ մեղադրանքների պատճառով, որոնք ապագայում կարող են վերածվել նաեւ քրեական հետապնդման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեռուստատեսային հարցազրույցում Ֆիյոնն ասել Է, որ ոչ ոք իրեն չի հարկադրի ընկրկել, հատկապես այն բանից հետո, երբ ինքը նոյեմբերին հաղթանակ տարավ փրայմերիզում:
Մինչդեռ, կուսակցական առաջնորդները մարտի 6-ին պատրաստվում են հանդիպել՝ որոշելու, թե ինչպես պիտի գործեն այսուհետեւ:
Շատերը կարծում են, որ Ֆիյոնի միակ այլընտրանքը, եթե նա որոշի հանել իր թեկնածությունը կամ եթե նրան հարկադրեն դա անելու, մնում Է Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն:
Մարտի 5-ին Փարիզում տեղի Է ունեցել Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների ընդգրկուն հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



