Օշականի բնակչին պատկանող հոտից, որում համաճարակ է, երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել. գյուղապետ
SOCIETYՕշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը Tert.am-ին հայտնեց, որ իրենց համագյուղացի Նորայր Խալոյանին պատկանող հոտից երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել, իսկ համաճարակի մասին լաբորատորիայից դեռ չեն արձագանքել:
Գյուղապետը հավելեց, որ փոխհատուցման համար դիմել են մարզպետարան, որպեսզի և 1,5-2 տարով սառեցնեն բանկերից վերցված վարկը, բայց դեռևս պատասխան չեն ստացել:
Ինչպես երեկ հայտնել էինք Օշականի բնակիչ Նորայր Խալոյանին պատկանող հոտից վերջին մի քանի օրերի ընթացքում սատկել է 150 գառ և 70 ոչխար: Համաճարակի հայտնաբերման համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



