Օշականի բնակչին պատկանող հոտից, որում համաճարակ է, երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել. գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը Tert.am-ին հայտնեց, որ իրենց համագյուղացի Նորայր Խալոյանին պատկանող հոտից երեկվանից ոչ մի ոչխար չի սատկել, իսկ համաճարակի մասին լաբորատորիայից դեռ չեն արձագանքել:
Գյուղապետը հավելեց, որ փոխհատուցման համար դիմել են մարզպետարան, որպեսզի և 1,5-2 տարով սառեցնեն բանկերից վերցված վարկը, բայց դեռևս պատասխան չեն ստացել:
Ինչպես երեկ հայտնել էինք Օշականի բնակիչ Նորայր Խալոյանին պատկանող հոտից վերջին մի քանի օրերի ընթացքում սատկել է 150 գառ և 70 ոչխար: Համաճարակի հայտնաբերման համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



