ՀՀ-ն և ՌԴ-ն կներդնեն պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգ
SOCIETYՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 3-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:
ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:
Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



