ՀՀ-ն և ՌԴ-ն կներդնեն պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 3-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:
ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:
Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



