ԶԼՄ-ները Կիմ Չեն Նամի սպանության գործով հետաքննության նոր մանամասներ են հայտնել
INTERNATIONAL NEWSՄալայզիայի իշխանությունները մարտի 3-ին Հյուսիսային Կորեայի «Կորյո» (Koryo Air) ավիաընկերության ներկայացուցչի կալանավորման հրամանագիր են տվել, որին կասկածում են Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվանը հնարավոր մասնակցության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Վերջինիս տվյալներով՝ ավիաընկերության 37-ամյա աշխատակցին ցուցմունքներ տալու համար որոնում են ԿԺԴՀ-ի դեսպանության երկրորդ քարտուղար 44-ամյա Հյոն Գվան Սոնի հետ մեկտեղ, որի հանձնումը Մալայզիայի ոստիկանությունը պահանջել Է արտաքին գործերի նախարարության միջոցով:
Գործակալությունը նշում Է, որ, հետաքննության կարծիքով՝ ԿԺԴՀ-ից երկու կասկածյալները գլխավոր դերն են խաղացել սպանության կազմակերպման գործում, սակայն ներկայում թաքնվում են Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



