ԶԼՄ-ները Կիմ Չեն Նամի սպանության գործով հետաքննության նոր մանամասներ են հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի իշխանությունները մարտի 3-ին Հյուսիսային Կորեայի «Կորյո» (Koryo Air) ավիաընկերության ներկայացուցչի կալանավորման հրամանագիր են տվել, որին կասկածում են Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվանը հնարավոր մասնակցության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Վերջինիս տվյալներով՝ ավիաընկերության 37-ամյա աշխատակցին ցուցմունքներ տալու համար որոնում են ԿԺԴՀ-ի դեսպանության երկրորդ քարտուղար 44-ամյա Հյոն Գվան Սոնի հետ մեկտեղ, որի հանձնումը Մալայզիայի ոստիկանությունը պահանջել Է արտաքին գործերի նախարարության միջոցով:
Գործակալությունը նշում Է, որ, հետաքննության կարծիքով՝ ԿԺԴՀ-ից երկու կասկածյալները գլխավոր դերն են խաղացել սպանության կազմակերպման գործում, սակայն ներկայում թաքնվում են Հյուսիսային Կորեայի դեսպանատանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



