Yerevan, 22.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էրիկ. «Միշտ նախընտրել եմ հանելուկային կանանց»

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

Մարտի 8–ին` կանանց միջազգային օրվան ընդառաջ Tert.am Life–ը բլից հարցում է իրականացրել կնոջ մասին հայտնիների շրջանում։ Մեր զրուցակիցը երգիչ Էրիկն է։

-Եթե չլինի կինն ու գինին...

–Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։ Թե՛ գինին, թե՛ կինը ցանկացած տղամարդու վրա մեծ ազդեցություն են թողնում։ Կնոջ պարագայում տղամարդն ավելի խոցելի է։ Ցանկացած կին կարողանում է ազդել տղամարդու վրա։

 -Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:

–Խելացի կանայք շատ բան չեն պահանջում տղամարդուց։ Երջանիկ լինելու համար նրանց համար շատ բան պետք չէ` պարզապես, ուշադրություն։ Երբ կանանց հանդեպ ուշադիր ես, նրանք իսկապես երջանիկ են։ Կարծում եմ` առաջնայինը դա է։

-Ի՞նչ բառերով տղամարդը կարող է արտահայտել սերը կնոջ հանդեպ:

–Սեր բառն այնքան հարուստ է. չգիտեմ այլ ինչ բառով կարող ենք արտահայտել, որ համարժեք լինի։ Ես իմ երգերում տարբեր ձևերով եմ նկարագրել սերը։ Բայց ամենահարուստ արտահայտությունը «սիրում եմ»–ն է։

-Հե՞շտ է կնոջը բացահայտել:

–Երբեմն, կանայք լինում են շատ փակ ու անկանխատեսելի։ Միշտ նախընտրել եմ հանելուկային կանանց։ Նրանց նկատմամբ հետաքրքրությունը միշտ ավելի մեծ է։ Երբ կինը բացահայտված է լինում, հետաքրքրությունը կորում է և այլևս չես ցանկանում շարունակել շփվել։ Կանայք տարբեր են. կան կանայք, որ հեշտ են բացահայտվում, կան կանայք` այդպես էլ չես բացահայտում։

-Կնոջը բնորոշող 3 հատկանիշ:

–Ամենամեծ հատկանիշը, որը կնոջն ի վերուստ է տրված, մայրանալու կարողությունն է։ Երկրորդը` կինը շատ լավ ընկեր է։ Շատ հաճախ են ինձ հարցնում` դու կարող ես կնոջ հետ ընկերություն անել, թե վերջում ուրիշ բանի է վերածվում այն։ Միանշանակ կարող եմ ասել` այո, ես կարող եմ կնոջ հետ ընկերություն անել, քանի որ կինը առաջին հերթին շատ լավ ընկեր է։ Մյուս հատկանիշը կարծում եմ նվիրվածությունն է։ Կինը նվիրվող է և նույնը պահանջում է տղամարդուց։ Շատ հաճախ մենք այդ հատկանիշը սովորում ենք կանանցից։

-Ի՞նչ պետք է անի տղամարդը, երբ  կինը սխալ է:

–Ես ամեն դեպքում փորձել եմ միշտ բացատրել։ Սիրում եմ, որ տղամարդն ու կինը բանակցում են, խոսում են, փորձում են իրար հասկանալ։ Անթերի մարդ չկա և չկա նման սխալ, որ չկարողանաս շտկել։

-Ի՞նչ սխալներ են հաճախ թույլ տալիս տղամարդիկ:

–Մենք շատ սխալներ ենք թույլ տալիս։ Սովորաբար, առաջնորդվում ենք ցանկություններով, հետո հիշում ենք ուղեղի մասին։  Ոչ ոք թող հակառակը չհամոզի։ Կարծում եմ` մենք մի քիչ ուշ ենք հասկանում որոշ բաներ։ Խելացի մարդիկ միշտ իրենց արածների համար ներողություն են խնդրում, և դա ընդհանրապես ամոթ չէ։

-Ի՞նչ հատկանիշներ չպետք է բնորոշ լինեն կնոջը:

–Ես չեմ սիրում չափազանց ինքնավստահ կանանց։ Իհարկե, կինը պետք է լինի հպարտ, խելացի։ Խելացի կինը տղամարդուն չի նյարդայնացնում իր խելացիությամբ։ Տղամարդիկ սիրում են կանանց կողքին լինել կայացած և դա մեծ մասամբ գալիս է կնոջից։

 -Ո՞ր տղամարդկանց են սիրում կանայք:

–Կանայք տարբեր են, որոշները սիրում են ինտելեկտով հարուստ տղամարդկանց, որոշներն էլ` տղամարդու արտաքինը։ Վերջինի դեպքում հարաբերություները երկարատև չեն լինում։

-Տղամարդու ո՞ր քայլը կարող է հիասթափեցնել կնոջը:

–Կարծում եմ երկուսի դեպքում էլ ամենաանտանելին դավաճանությունն է։ Այն շատ ծանր է ընդունվում և երբեմն չի ներվում։

-Չսիրած արտահայտություններ, որ թույլ են տալիս կանայք:

–«Գնանք գնումներ անելու». սիրում եմ գնումներ կատարել, բայց ոչ կնոջ հետ։

Նյութը` Մելինե Տոնոյանի

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global