Գերմանիայի արտգործնախարարը «ոչ ողջամիտ» է անվանել Բալթյա ն երկրների սահմաններին ՌԴ ռազմական ներուժի խտացումը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը շնորհակալություն է հայտնել բունդեսվերի այն զինվորներին, որոնք տեղակայված են Լիտվայում։ Ես խորը հարգանք եմ տածում նրանց առաջադրանքների հանդեպ, ասել է փոխկանցլերը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջեւ Ռուկլա ռազմակայանում, փոխանցում է DW–ն։
«Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի կապակցությամբ Բալթյան երկրների մտավախությունները շատ մեծ են,- ասել է Գաբրիելը,- Ռազմական ներուժը, որը Ռուսաստանը խտացրել է այստեղ, սահմաններին, իմ կարծիքով բոլորովին ողջամիտ չէ, քանի որ այդ երեք պետություններից ոչ մի սպառնալիք չի բխում»։ Բունդեսվերի զինվորները Լիտվայում կմնան այնքան, որքան անհրաժեշտ է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



