Գերմանիայի արտգործնախարարը «ոչ ողջամիտ» է անվանել Բալթյա ն երկրների սահմաններին ՌԴ ռազմական ներուժի խտացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը շնորհակալություն է հայտնել բունդեսվերի այն զինվորներին, որոնք տեղակայված են Լիտվայում։ Ես խորը հարգանք եմ տածում նրանց առաջադրանքների հանդեպ, ասել է փոխկանցլերը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջեւ Ռուկլա ռազմակայանում, փոխանցում է DW–ն։
«Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի կապակցությամբ Բալթյան երկրների մտավախությունները շատ մեծ են,- ասել է Գաբրիելը,- Ռազմական ներուժը, որը Ռուսաստանը խտացրել է այստեղ, սահմաններին, իմ կարծիքով բոլորովին ողջամիտ չէ, քանի որ այդ երեք պետություններից ոչ մի սպառնալիք չի բխում»։ Բունդեսվերի զինվորները Լիտվայում կմնան այնքան, որքան անհրաժեշտ է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



