ԱԺ նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով
POLITICSԱզգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը դեռևս չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը երեք ժամով հետաձգվում է: «Այս պահին քվորում չկա, ուստի նիստը հետաձգվում է: Եթե երեք ժամ վա ընթացքում չկարողանանք քվորում ապահովել, նիստը չի կայանա»,- հայտարարեց Սահակյանը:
Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պաստգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում քվորում ապահովելու համար պետք է ներկա լինի առնվազն 66 պատգամավոր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



