ԱԺ նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստը դեռևս չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը երեք ժամով հետաձգվում է: «Այս պահին քվորում չկա, ուստի նիստը հետաձգվում է: Եթե երեք ժամ վա ընթացքում չկարողանանք քվորում ապահովել, նիստը չի կայանա»,- հայտարարեց Սահակյանը:
Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պաստգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում քվորում ապահովելու համար պետք է ներկա լինի առնվազն 66 պատգամավոր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



