Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
POLITICSԱզգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Զարուհի Փոստանջյանը դեմ էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության վարչության որոշմանը: «Ժառանգություն»-ը որոշում կայացրեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Փոստանջյանը լքեց կուսակցությունը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



