Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Զարուհի Փոստանջյանը դեմ էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության վարչության որոշմանը: «Ժառանգություն»-ը որոշում կայացրեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Փոստանջյանը լքեց կուսակցությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



