Վրաստանի պատրիարքի կնիքը եւ ֆաքսիմիլեն կորել են Գերմանիայում Իլիա Բ-ի բուժման ժամանակ
SOCIETYՎրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ին տարածել Է տեղեկատվություն՝ վկայակոչելով Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգեւոր անձանց, որ փետրվարի 2-ից մինչեւ 13-ը Գերմանիայում պատրիարք Իլիա Բ-ի բուժման ժամանակ պատրիարքությունից կորել են պատրիարքի անձնական կնիքը եւ նրա ֆաքսիմիլեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող Է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել Է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Հենց այս շրջանում, «Իմեդիի» պնդմամբ, պատրիարքի կնիքի եւ ֆաքսիմիլեի օգտագործմամբ Գերմանայում եւ Ավստրիայում թեմերի ղեկավարի թափուր պաշտոնում Սուրբ Սինոդի գիտությամբ փետրվարի 9-ին ժամանակավորապես նշանակվել Է Զուգդիդի եւ Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն:
«Եթե Գերմանիայում վիրահատության ժամանակ պատրիարքը վախճանվեր, պատրիարքությունում պետք Է շտապ կարգով հայտարարեին գահաժառանգին: Դա, անշուշտ, կլիներ պատրիարքի կեղծված կտակը»,- հայտարարել Է Գ. Տիգինաշվիլին:
«Իմեդի» հեռուստաընկերությունը, վկայակոչելով «իրազեկ աղբյուրներ», հայտնել Է, որ, եթե պատրիարքը բարեհաջող տաներ լեղապարկի վիրահատությունը, պատրաստվել Էր նրա ֆիզիկական վերացման պլան՝ ցիանիդ թունավոր նյութի միջոցով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



