Վրաստանի պատրիարքի կնիքը եւ ֆաքսիմիլեն կորել են Գերմանիայում Իլիա Բ-ի բուժման ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ին տարածել Է տեղեկատվություն՝ վկայակոչելով Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգեւոր անձանց, որ փետրվարի 2-ից մինչեւ 13-ը Գերմանիայում պատրիարք Իլիա Բ-ի բուժման ժամանակ պատրիարքությունից կորել են պատրիարքի անձնական կնիքը եւ նրա ֆաքսիմիլեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կնիքի եւ ֆաքսիմիլեի կորուստը կարող Է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել Է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
Հենց այս շրջանում, «Իմեդիի» պնդմամբ, պատրիարքի կնիքի եւ ֆաքսիմիլեի օգտագործմամբ Գերմանայում եւ Ավստրիայում թեմերի ղեկավարի թափուր պաշտոնում Սուրբ Սինոդի գիտությամբ փետրվարի 9-ին ժամանակավորապես նշանակվել Է Զուգդիդի եւ Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն:
«Եթե Գերմանիայում վիրահատության ժամանակ պատրիարքը վախճանվեր, պատրիարքությունում պետք Է շտապ կարգով հայտարարեին գահաժառանգին: Դա, անշուշտ, կլիներ պատրիարքի կեղծված կտակը»,- հայտարարել Է Գ. Տիգինաշվիլին:
«Իմեդի» հեռուստաընկերությունը, վկայակոչելով «իրազեկ աղբյուրներ», հայտնել Է, որ, եթե պատրիարքը բարեհաջող տաներ լեղապարկի վիրահատությունը, պատրաստվել Էր նրա ֆիզիկական վերացման պլան՝ ցիանիդ թունավոր նյութի միջոցով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



