Ծաղկաձորում մոլորված 16-ամյա դահուկորդը հայտնաբերվել է Թեղենիսի լանջին
SPORTԾաղկաձորում մոլորված Ռուսաստանի Դաշնության 16-ամյա քաղաքացի Կ. Չ-ն հայտնաբերվել է Թեղենիսի լանջին և տեղափոխվել անվտանգ տարածք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Որոնողական աշխատանքներին միացել էին նաև ճոպանուղու աշխատակիցները:
Փետրվարի 24-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ.-ն (ՌԴ քաղաքացի):
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



