Ծաղկաձորում մոլորված 16-ամյա դահուկորդը հայտնաբերվել է Թեղենիսի լանջին
ՍՊՈՐՏԾաղկաձորում մոլորված Ռուսաստանի Դաշնության 16-ամյա քաղաքացի Կ. Չ-ն հայտնաբերվել է Թեղենիսի լանջին և տեղափոխվել անվտանգ տարածք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Որոնողական աշխատանքներին միացել էին նաև ճոպանուղու աշխատակիցները:
Փետրվարի 24-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ.-ն (ՌԴ քաղաքացի):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



