Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ABC News
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:
Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝ "Obama17" մակագրությամբ եւ համանուն վեբ-կայք այցելելու կոչով: Ընդ որում այնտեղ կարելի Է ստորագրել հանրագիր, որը կոչված Է «Օբամային համոզել» մասնակցելու ընտրություններին:
Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն Է:
«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում Է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,- ասված Է կայքի հաղորդագրության մեջ:
ABC News-ն ուշադրություն Է հրավիրում առնվազն մեկ Էական խոչընդոտի վրա, որը կարող Է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում: «Այս ամենը շատ լավ Է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք Է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չԷ»,- գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



