Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ABC News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:
Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝ "Obama17" մակագրությամբ եւ համանուն վեբ-կայք այցելելու կոչով: Ընդ որում այնտեղ կարելի Է ստորագրել հանրագիր, որը կոչված Է «Օբամային համոզել» մասնակցելու ընտրություններին:
Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն Է:
«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում Է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,- ասված Է կայքի հաղորդագրության մեջ:
ABC News-ն ուշադրություն Է հրավիրում առնվազն մեկ Էական խոչընդոտի վրա, որը կարող Է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում: «Այս ամենը շատ լավ Է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք Է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չԷ»,- գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



