Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես Է եկել Սիրիայում առանց հանրապետության նախագահ Բաշար Ասադի քաղաքական անցման օգտին: Այդ մասին նա հայտարարել Է Ավստրալիայի իր պաշտոնակից Մալքոլմ Թեռնբուլի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Վարչապետ Մեյը պարզորոշ հայտարարել Է այն մասին, որ անհրաժեշտ Է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել առանց նախագահ Ասադի»,-ասված Է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Նրանք քննարկել են համագործակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախման ռազմարշավում եւ կարեւորել պայմանների ստեղծումը Իրաքում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-հայտնել են Դաունինգ-սթրիթ 10-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



