Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես Է եկել Սիրիայում առանց հանրապետության նախագահ Բաշար Ասադի քաղաքական անցման օգտին: Այդ մասին նա հայտարարել Է Ավստրալիայի իր պաշտոնակից Մալքոլմ Թեռնբուլի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Վարչապետ Մեյը պարզորոշ հայտարարել Է այն մասին, որ անհրաժեշտ Է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել առանց նախագահ Ասադի»,-ասված Է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Նրանք քննարկել են համագործակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախման ռազմարշավում եւ կարեւորել պայմանների ստեղծումը Իրաքում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-հայտնել են Դաունինգ-սթրիթ 10-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



