Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»
INTERNATIONAL NEWSՄոսուլի օդանավակայանին փետրվարի 21-ին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվտանգության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Աբու Աբդալա անունով ջիհադականը իր երկու օգնականների հետ միասին փետրվարի 21-ի առավոտյան ոչնչացվել Է օդանավակայանի գլխավոր մուտքի շրջանում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ օդից ահաբեկիչների վրա գրոհել Է անօդաչուն:
Միջազգային օդանավակայանը գտնվում Է Մոսուլի արեւմտյան մասում, որը դեռեւս վերահսկվում Է ծայրահեղականների կողմից: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է այնտեղից զինյալների վտարման ռազմարշավն սկսելու մասին այն բանից հետո, երբ հունվարի վերջին ազատագրվեց Արեւելյան Մոսուլը:
Նախօրյակին ռազմական գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան հայտնել Է, որ ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանումները հասել են տրանսպորտային հանգույցի մատույցներին եւ գրավել իշխող բարձունքներ: Տեղեկատվություն Է ստացվում այն մասին, որ զինյալները ծանր կորուստներ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 15.34
Մոսուլ, ավիահարվածներ, ԻՊ-ի անվտանգության ղեկավար, ոչնչացում, «Աս-Սումարիա»
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



