Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսուլի օդանավակայանին փետրվարի 21-ին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվտանգության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Աբու Աբդալա անունով ջիհադականը իր երկու օգնականների հետ միասին փետրվարի 21-ի առավոտյան ոչնչացվել Է օդանավակայանի գլխավոր մուտքի շրջանում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ օդից ահաբեկիչների վրա գրոհել Է անօդաչուն:
Միջազգային օդանավակայանը գտնվում Է Մոսուլի արեւմտյան մասում, որը դեռեւս վերահսկվում Է ծայրահեղականների կողմից: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է այնտեղից զինյալների վտարման ռազմարշավն սկսելու մասին այն բանից հետո, երբ հունվարի վերջին ազատագրվեց Արեւելյան Մոսուլը:
Նախօրյակին ռազմական գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան հայտնել Է, որ ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանումները հասել են տրանսպորտային հանգույցի մատույցներին եւ գրավել իշխող բարձունքներ: Տեղեկատվություն Է ստացվում այն մասին, որ զինյալները ծանր կորուստներ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 15.34
Մոսուլ, ավիահարվածներ, ԻՊ-ի անվտանգության ղեկավար, ոչնչացում, «Աս-Սումարիա»
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



