Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումը հետեւանքներ կունենա. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԻրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել Է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ՝ Իրանը պետք Է հասկանա, որ իր ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա»,-ասել Է նա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը վստահ Է, որ «գոյություն ունեն տարբեր միջոցներ՝ Իրանին ստիպելու, որ հետեւի բալիստիկ հրթիռների, ահաբեկչության եւ այլ բաների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:
Փետրվարի 19-ին, ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում, ալ Ջուբեյրը Իրանին մեղադրել Էր ահաբեկչությունը պաշտպանելու եւ Եմենում խռովարարներին անօրինականորեն զենք մատակարարելու մեջ: Նա հավելել Է, որ Սաուդյան Արաբիայի համար Իրանի դեմ ֆիզիկական պայքարի հարց չկա, քանի որ նրան «կարելի Է զսպել վիրտուալ միջոցների, բանկային հաշիվների, առեւտրի, ուղեւորությունների արգելափակման» եւ « ամեն տեսակ պատժամիջոցների» օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



