Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումը հետեւանքներ կունենա. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել Է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ՝ Իրանը պետք Է հասկանա, որ իր ագրեսիվ քաղաքականության շարունակումն անընդունելի Է եւ հետեւանքներ կունենա»,-ասել Է նա:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը վստահ Է, որ «գոյություն ունեն տարբեր միջոցներ՝ Իրանին ստիպելու, որ հետեւի բալիստիկ հրթիռների, ահաբեկչության եւ այլ բաների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:
Փետրվարի 19-ին, ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում, ալ Ջուբեյրը Իրանին մեղադրել Էր ահաբեկչությունը պաշտպանելու եւ Եմենում խռովարարներին անօրինականորեն զենք մատակարարելու մեջ: Նա հավելել Է, որ Սաուդյան Արաբիայի համար Իրանի դեմ ֆիզիկական պայքարի հարց չկա, քանի որ նրան «կարելի Է զսպել վիրտուալ միջոցների, բանկային հաշիվների, առեւտրի, ուղեւորությունների արգելափակման» եւ « ամեն տեսակ պատժամիջոցների» օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



