Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը
SOCIETYՀրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում: Ներկայում հրդեհը տեղափակված Է:
Բռնկել Է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել Է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել Է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված Է»,-ասել Է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



