Այրվում Է Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհ Է բռնկել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) շենքի տանիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստան»-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կարգավորման հարցերով զբաղվող «112» գործակալությունում: Ներկայում հրդեհը տեղափակված Է:
Բռնկել Է Թբիլիսիի կենտրոնի Ազատության հրապարակում գտնվող շենքի ծխնելույզը: Տեղում մոբիլիզացվել են ինը հրշեջ հաշվարկներ: «Ընդամենն այրվել Է տանիքի 20-30 քառակուսի մետր տարածք: Իրականացվել Է շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանում: Տեղում աշխատում են ինը հրշեջ մեքենաներ: Ոչ ոք չի տուժել: Հրդեհն արդեն տեղափակված Է»,-ասել Է «112» գործակալության մամուլի ծառայության աշխատակցուհի Աննա Պիլաուրին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



