Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ է անում տեղադրել արևային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը:
Արդեն տարբեր տների ու բիզնեսների տանիքներին առկա է արևային 35-ից ավելի կայան: Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ: Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



