Կարեն Կարապետյանը կոչ է անում տեղադրել արևային վահանակներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին կոչ է անում տեղադրել արևային վահանակներ իրենց տներում եւ բիզնեսներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին վարչապետը նշել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում ու բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է: Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»,- գրել է Կարեն Կարապետյանը:
Արդեն տարբեր տների ու բիզնեսների տանիքներին առկա է արևային 35-ից ավելի կայան: Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ: Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



