Ստամբուլի օդանավակայանում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են Boeing 777 –ի ուղևորներին
INTERNATIONAL NEWSTurkish Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի ուղևորներին ու անձնակազմի անդամների տարհանել են օդանավում գտնվող ռումբի պայթելու վտանգի պատճառով:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` նշելով, որ թուրքական ինքնաթիռն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից ուղևորվելիս է եղել Տորոնտո:
Հաղորդվում է, որ անձնակազմի անդամներից մեկը ինքնաթիռի զուգարաններից մեկում երկտող է հայտնաբերել`«Ռումբ` Տորոնտոյի ճանապարհին» գրությամբ: Այդ պահին չվերթն արդեն մեկնարկի էր պատրաստվում: Միջադեպի պատճառով ինքնքթիռը ստիպված է եղել վերադառնալ թռիչքուղի, իսկ ուղևորներին տարհանել են:
Նշվում է, որ օդանավում ստուգումներ անելուց հետո որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



