Ստամբուլի օդանավակայանում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են Boeing 777 –ի ուղևորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTurkish Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի ուղևորներին ու անձնակազմի անդամների տարհանել են օդանավում գտնվող ռումբի պայթելու վտանգի պատճառով:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` նշելով, որ թուրքական ինքնաթիռն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից ուղևորվելիս է եղել Տորոնտո:
Հաղորդվում է, որ անձնակազմի անդամներից մեկը ինքնաթիռի զուգարաններից մեկում երկտող է հայտնաբերել`«Ռումբ` Տորոնտոյի ճանապարհին» գրությամբ: Այդ պահին չվերթն արդեն մեկնարկի էր պատրաստվում: Միջադեպի պատճառով ինքնքթիռը ստիպված է եղել վերադառնալ թռիչքուղի, իսկ ուղևորներին տարհանել են:
Նշվում է, որ օդանավում ստուգումներ անելուց հետո որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



