Ալվես. Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, դա Բարսելոնան է
SPORTԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը հավատում է, որ կատալոնական «Բարսելոնան» կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչի առաջին խաղում բրազիլացու նախկին թիմը 0:4 հաշվով պարտվել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Շատ բարդ կլինի վերադառնալ խաղին: Նրա համար չէ, որ «Բարսելոնան» ի վիճակի չէ, պարզապես մրցակիցը չափազանց ուժեղ է: Նրանք ճնշում են, պրեսինգի ենթարկում, թույլ չեն տալիս խաղալ:
Միշտ էլ ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խաղա այնպես, ինչպես կարողանում է: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, ապա դա կատալոնական մեքենան է»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



