Ալվես. Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, դա Բարսելոնան է
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը հավատում է, որ կատալոնական «Բարսելոնան» կկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակչի առաջին խաղում բրազիլացու նախկին թիմը 0:4 հաշվով պարտվել է ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Շատ բարդ կլինի վերադառնալ խաղին: Նրա համար չէ, որ «Բարսելոնան» ի վիճակի չէ, պարզապես մրցակիցը չափազանց ուժեղ է: Նրանք ճնշում են, պրեսինգի ենթարկում, թույլ չեն տալիս խաղալ:
Միշտ էլ ցանկանում եմ, որ «Բարսելոնան» խաղա այնպես, ինչպես կարողանում է: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Եթե կա թիմ, որը կարող է չեզոքացնել 4 գոլի տարբերությունը, ապա դա կատալոնական մեքենան է»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



