Արեւելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք Է ցուցադրել
INTERNATIONAL NEWSՋիու-ջիստուի գծով սեւ գոտու մրցանակակիրը պատմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հատուկ հնարքի մասին: Տեսահոլովակը հրապարակված Է Relson Gracie Jiu-Jitsu Academy-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ արեւելյան մարտարվեստների վարպետը ցուցադրում Է «Սագի պարանոց» հնարքը, որը, նրա խոսքով՝ հարկ Է գործադրել Թրամփի հետ ձեռքսեղմման ժամանակ: «Ես ոչ մեկին կոչ չեմ անում դա անել նախագահի հետ»,- նշում Է նա տեսահոլովակի սկզբում:
Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ երիտասարդության տարիներին բեյսբոլ խաղացած եւ զինվորական ակադեմիան ավարտած Թրամփը մարդուն ձգում Է դեպի իրեն, բազմաթիվ կատակների եւ ծաղրանմանումների առիթ Է դարձել: Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերի ուժն իրենց վրա զգացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



